Աշխարհ

28.06.2016 13:45


Պորոշենկոն համոզված է, որ Էրդողանը ներողություն չի խնդրել Պուտինից

Պորոշենկոն համոզված է, որ Էրդողանը ներողություն չի խնդրել Պուտինից

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն համոզված է, որ թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ներողություն չի խնդրել Սիրիայում խոցած Սու–24–ի համար։ Այս մասին հայտնում է УНИАН–ը։

Ուկրաինա–ԵՄ փոքր գագաթաժողովից հետո Պորոշենկոն հայտարարել է, որ Էրդողանն այդ նամակում ընդամենը ցավակցություն է հայտնել զոհված օդաչուի ընտանիքին։

Հիշեցնենք՝ նախօրեին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ Վլադիմիր Պուտինը Թայիփ Էրդողանից ուղերձ է ստացել, որում թուրք նախագահը ներողություն է խնդրել ռուսական Су-24 կործանիչի խոցման և օդաչուի մահվան համար: Ավելի ուշ էլ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ Անկարան պատրաստ է փոխհատուցում վճարել խոցված ռուսական կործանիչի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը