Աշխարհ

28.06.2016 18:59


Մալազիայում սովորել են հիպնոսացնել կրիաներին (տեսանյութ)

Մալազիայում սովորել են հիպնոսացնել կրիաներին (տեսանյութ)

Մալազիական Տրենգանու քաղաքի համալսարանի կենսաբանը սովորել է հիպնոսացնել կրիաների ձագերին՝ նրանց վրա փորձարկումներ կատարելու նպատակով։ Մոխդ Ուզայր Ռուսլին տեսագրել է ձագուկներին «հանգստացնելու» գործընթացը, ինչն էլ մեծ հիացմունք է առաջացրել համացանցի օգատատերերի շրջանում։ Այս մասին հաղորդում է «Gizmodo»–ն։

Կենսաբանը հասկացել է, որ փոքրիկ կրիաների հանդեպ հիպնոսի տեխնիկան կիրառելը պարտադիր է, քանի որ ֆիզիոլոգիայի շրջանում փորձեր կատարելու ընթացքում ձագուկները չեն ցանկացել հանգիստ պառկել կշեռքի վրա։ Ընդ որում, գիտնականը մտածել է, թե ինչպես պայքարել կրիաների անսանձելիության դեմ։

Ռուսլին նկատել է, որ ձվից նոր դուրս եկած կրիաներ դադարել են ընդդիմանալ, երբ նրանց տեղադրում ես առանց անցքերի տուփի մեջ, կամ էլ դնում իրար վրա։ Կենսաբանի կարծիքով մթությունն ու նեղվածքը թույլ են տալիս ձագուկներին կրկին իրենց զգալ նույն փակ վայրում՝ իրենց հարազատների հետ։

Երբ կրիաները էլ չեն կծկվել, մալազիացին տեղադրել է նրանց հարթ մակերեսի վրա՝ փորիկով դեպի վերև և թեթևակիորեն ճնշում գործադրել կրծքավանդակի վրա։ Ձագուկները հայտնվել են որոշակի տեսակի տրանսի մեջ և դարձել ավելի լսող։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը