Աշխարհ

28.06.2016 19:18


3-ը՝ 25–ից. կայացել է ապաստարանների շնիկների փառատոնը՝ չնայած շոգին

3-ը՝ 25–ից. կայացել  է ապաստարանների շնիկների փառատոնը՝ չնայած շոգին

Մոսկվայի «Օստանկինո» այգում «Դուք այն ամենն եք, ինչի կարիքը նրանք ունեն» կարգախոսի ներքո տեղի է ունեցել «Տուն եմ ուզում» 3–րդ բարեգործական փառատոնը։ Այս մասին հաղորդում է «vesti.ru»–ն։

Այս անգամ միջոցառման գլխավոր հերոսները եղել են Մոսկվայի ապաստարանի 25 քոթոթ։ Բացարձակ առողջ, ընկերասեր և բարեհամբույր շնիկներն իրենց վարժեցնողների հետ եկել էին ծանոթանալու մոսկվացիների հետ։ Չնայած 30 աստիճան ջերմաստիճանին՝ փառատոնին ներկա էին բազմաթիվ հյուրեր։

Տարբեր ապաստարաններից 3 քոթոթ գտել էր իր նոր տերերին։ Ապաստարանի կարիքների համար 3 ժամվա ընթացքում մոտավորապես 100 հազ ռուբլի է հավաքվել։ Բացի այդ, այժմ յուրաքանչյուր շնիկ ունի պրոֆեսիոնալ լուսանկարներ, ինչը կարող է մեծացնել նոր տերեր գտնելու հնարավորությունը։ Միջոցառման կազմակերպիչներն ասում են, որ առաջին անգամվա համար արդյունքները բավարար են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը