Աշխարհ

28.06.2016 12:15


Էրդողանը կարող է զանգահարել Պուտինին մոտ օրերս

Էրդողանը կարող է զանգահարել Պուտինին մոտ օրերս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է չորեքշաբթի կամ հինգշաբթի հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին «Twitter»–ի իր էջում գրել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

«Այս ճգնաժամը դուր չի գալիս ռուս և թուրք ժողովուրդներին: Չորեքշաբթի կամ հինգշաբթի մեր պետության ղեկավարը հեռախոսազրույց կունենա պարոն Պուտինի հետ»,- գրել է Թուրքիայի վարչապետը:

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ հետ հարաբերություններն արագ կարգավորելու հույս ունի։

Հիշեցնենք՝ նախօրեին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ Վլադիմիր Պուտինը Թայիփ Էրդողանից ուղերձ է ստացել, որում թուրք նախագահը ներողություն է խնդրել ռուսական Су-24 կործանիչի խոցման և օդաչուի մահվան համար: Ավելի ուշ էլ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ Անկարան պատրաստ է փոխհատուցում վճարել խոցված ռուսական կործանիչի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը