Աշխարհ

28.06.2016 11:10


Մալազիայում Եվրո–2016–ի հեռարձակման ժամանակ գիշերային ակումբ է պայթեցվել

Մալազիայում Եվրո–2016–ի հեռարձակման ժամանակ գիշերային ակումբ է պայթեցվել

Մալազիայի Պուչոնգ քաղաքում անհայտ անձը նռնակ է նետել գիշերային ակումբի այցելուների ուղղությամբ, որոնք դիտում էին Եվրոպայի առաջնությունը։ Կատարվածի հետևանքով 8 մարդ է վիրավորվել։

Նշվում է, որ երկրպագուներից մեկը բոցավառվող հեղուկով լի շիշ է նետել այն պահին, երբ այցելուները Եվրո–2016–ը դիտում էին ակումբի բաց պատշգամբում։ Տուժած 4 տղամարդը և 4 կինը հոսպիտալացվել են։

Իրավապահները բացառել են ահաբեկչության վարկածը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը