Լրահոս

10.12.2009 16:44

Երթի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել

Երթի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Հայ ազգային կոնգրեսի» կազմակերպած երթի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև մի քանի անգամ քաշքշուկ է տեղի ունեցել։

Այս կապակցությամբ ՀԱԿ ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը «7օր»-ին ասել է.

-Մի բան շատ տհաճ է. սովորական է դարձել այս վերաբերմունքը։ Կարծում եմ, որ տվյալ պարագայում ոստիկանները երբեք իրենց որպես կողմ չպետք է դիտարկեն, իսկ նրանք, ցավոք սրտի, այսօր բռնել են այն դիրքը, որը հատուկ է իշխանության սպասավորներին։ Կարծում եմ՝ անընդունելի է, սակայն սա՛ է մեր իրողությունը, և նաև ա՛յդ երևույթի դեմ է, որ մենք պայքարում ենք։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանն էլ (հայտնի «Բազազ» մականունով) քաշքշուկը պայմանավորել է երթի մասնակիցների ագրեսիվությամբ։

-Կա քաղաքապետի համապատասխան որոշում, որի համաձայն իրենք պետք է պահպանեն երթևեկության կանոնները, չխոչընդոտեն երթևեկությունը և մայթերով կամ ճանապարհի աջ հատվածով հանգիստ երթը շարունակեն, սակայն երթի կազմակերպիչները չկարողացան ապահովել դա,- «7օր»-ին ասել է Ռ. Մելքոնյանը՝ հավելելով,- հաշվի առնելով, որ մարդու իրավունքների օրն է՝ մենք չուզեցինք կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել, և բնականաբար աշխատեցինք երթի ղեկավարների հետ փոխզիջման գալ, որ հնարավորինս կարողանանք ապահովել երթևեկությունը մայրաքաղաքում։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալը նաև նշել է, որ ոստիկաններին նախապես զգուշացվում է երթի մասնակիցների կամ ցուցարարների կողմից հնչեցվող անգամ սեռական բնույթի հայհոյանքների դեպքում զուսպ մնալ և չարձագանքել.

-Զսպում են։ Եթե չզսպեին, ուրիշ իրավիճակ կստեղծվեր։ Մեր աշխատողները շատ կոռեկտ են և հարգալից,- վստահեցրել է Ռ. Մելքոնյանը.

-Փոխանցե՛ք երթի կազմակերպիչներին, լիդերներին, որոնք իրենց համարում են ինտելեկտուալ անձնավորություններ, որ իրենց «БТР»-ներին ասեն՝ չշարունակեն լկտի հայհոյանքները և իրենց լկտի պահվածքը, որը փողոցային կնոջն է հարիր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։