Աշխարհ

27.06.2016 16:00


Մերկելը կոչ է արել թույլ չտալ, որ այլ երկրներ էլ դուրս գան ԵՄ–ից

Մերկելը կոչ է արել թույլ չտալ, որ այլ երկրներ էլ դուրս գան ԵՄ–ից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ հարկավոր է կանխել այլ երկրների՝ Եվրամիությունից դուրս գալը Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեից հետո, որում բրիտանացիները կողմ քվեարկեցին ԵՄ–ն լքելուն։ Այս մասին հայտնում է «Ռոյթերսը»։

«Քրիստոնեա–դեմոկրատական միության» նիստին իր ելույթում նույն կուսակցության առաջնորդ Մերկելը հայտարարել է, որ ֆինանսական շուկաները բավական անհանգստացած են այն հանգամանքով, որ Բրիտանիայի հանրաքվեից հետո ԵՄ–ն այլևս չի «կարգավորվի»։ Նրա խոսքով՝ այժմ ժամանակը չէ արագորեն խորացնել համագործակցությունը եվրագոտում։

Հիշեցնենք՝ հունիսի 23–ին Մեծ Բրիտանիան քվեարկեց ԵՄ–ից դուրս գալու օգտին։ Վարչապետ Դևիդ Քեմերոնը, որը կոչ էր անում պահպանել ԵՄ անդամությունը, հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո հայտարարեց, որ հոկտեմբերին կթողնի իր պաշտոնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը