Ադրբեջանն Իսրայելից նոր զրահամեքենաներ է ձեռք բերել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է գնված իսրայելական «Sand Cat» զրահամեքենաները: Ինչպես փոխանցում է «AzeriDefence» կայքը, մեքենաների հետ այսօր ծանոթացել է Իլհամ Ալիևը:
Ինչպես նշվում է, Ադրբեջանը ձեռք է բերել այդ մեքենաների ամենաքիչը 4 տարատեսակ: Ուշադրության է արժանի էլեկտրաօպտիկական համակարգով համալրված մոդելը, որը հեռահար դիտման հնարավորություն է տալիս:
Մեքենաները համալրված են «Mini Samson» մարտական մոդուլներով, հագեցած «Rafael» ընկերության «NEVT 12.7» մմ կալիբրի գնդացիրներով: Մեկ այլ մեքենայում տեղադրված է «Samson MLS» մարտական մոդուլը՝ ղեկավարվող «Spike LR» տիպի հակատանկային հրթիռային կայանքով: «Samson MLS» մոդուլներում տեղադրված են օպտիկական համակարգեր և լազերային հեռաչափեր, որոնք թույլ են տալիս հետևել թիրախին ցանկացած եղանակային պայմաններում:
«Sand Cat» զրահամեքենաներ ունեն նաև Ղազախստանը և Թուրքմենստանը:
Ադրբեջանն Իսրայելից նոր զրահամեքենաներ է ձեռք բերել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է գնված իսրայելական «Sand Cat» զրահամեքենաները: Ինչպես փոխանցում է «AzeriDefence» կայքը, մեքենաների հետ այսօր ծանոթացել է Իլհամ Ալիևը:
Ինչպես նշվում է, Ադրբեջանը ձեռք է բերել այդ մեքենաների ամենաքիչը 4 տարատեսակ: Ուշադրության է արժանի էլեկտրաօպտիկական համակարգով համալրված մոդելը, որը հեռահար դիտման հնարավորություն է տալիս:
Մեքենաները համալրված են «Mini Samson» մարտական մոդուլներով, հագեցած «Rafael» ընկերության «NEVT 12.7» մմ կալիբրի գնդացիրներով: Մեկ այլ մեքենայում տեղադրված է «Samson MLS» մարտական մոդուլը՝ ղեկավարվող «Spike LR» տիպի հակատանկային հրթիռային կայանքով:
«Samson MLS» մոդուլներում տեղադրված են օպտիկական համակարգեր և լազերային հեռաչափեր, որոնք թույլ են տալիս հետևել թիրախին ցանկացած եղանակային պայմաններում:
«Sand Cat» զրահամեքենաներ ունեն նաև Ղազախստանը և Թուրքմենստանը:
Աղբյուրը՝ «Zham.am»