Աշխարհ

27.06.2016 17:46


Հայտնաբերել են աշխարհի ամենահին գինին

Հայտնաբերել են աշխարհի ամենահին գինին

Ֆրանսիացի և հույն հնագետների խումբը հայտնաբերել է Եվրոպայի կամ գուցե ողջ աշխարհի խաղողից պատրաստված հնագույն գինու հետքերը։ Այդ նպատակով գիտնականները վերլուծել են քիմիական նյութերը, որոնք գտնվում էին կավե անոթների պատերի մեջ կլանված հեղուկում։ «lenta.ru»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հոդվածը հրապարակված է «Journal of Archaeological Science»–ում։

Գինու մնացորդներով կուժը հայտնաբերել են 2010թ. Հունաստանի հյուսիսում գտնվող Դիքիլի Թաշ գյուղի լքված տանը, որը 6 հազ տարի առաջ ավերվել էր հրդեհի պատճառով։ Մասս–սպեկտրոմետրիա մեթոդի օգնությամբ հնագետները կարողացել են պարզել խաղողահյութի քիմիական մարկերները և կավե փոշու մեջ տեղի ունեցած խմորումը, որը մաքրել են անոթների ներքին մակերեսից։

Անոթների բեկորների կողքին հայտնաբերել են նաև խաղողի կորիզներ, ինչն էլ մատնանշում է, որ Դիքիլի Թաշ գյուղի բնակիչները հնարավոր է՝ զբաղվել են խաղողագործությամբ, կամ էլ խաղողահյութի արտադրությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը