Աշխարհ

27.06.2016 15:30


Երկվորյակները սպանել են ԻԼԻՊ-ի շարքերը մտնելն արգելող մորը

Երկվորյակները սպանել են ԻԼԻՊ-ի շարքերը մտնելն արգելող մորը

Ահասարսուռ դեպք է տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի Էր Ռիադում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «Gulf News»-ը, երկվորյակ եղբայրները դանակահարել են մորը և փորձել սպանել հորն ու եղբորը ԻԼԻՊ-ի շարքեր մտնելն արգելելու պատճառով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 20-ամյա տղաները հայտնել են ծնողներին, որ ցանկանում են միանալ «Իսլամական պետությանը», սակայն մայրը, լսելով այդ մասին, հայտնել է, որ կդիմի ոստիկանություն, ինչից հետո տղաները որոշել են սպանել ընտանիքի անդամներին։

Սկզբից նրանք դանակահարել են մորը, ապա հարձակվել հոր ու եղբոր վրա, որոնց, բարեբախտաբար, հաջողվել է ողջ մնալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը