«Բրիտանիան հետդարձի ճանապարհ չունի «Brexit»–ից հետո»
ԵՄ կազմից դուրս գալու օգտին քվեարկած Մեծ Բրիտանիան հետդարձի ճանապարհ չունի։ «La Derniere Heure»–ի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը։
«Ընդունեքձեր ընտրությունը՝ որքան էլ դրամատիկ այն լինի», – բրիտանացիներին կոչ է արել վարչապետը։
Միշելը հիշեցրել է, որ փետրվարին ԵՄ–ն զիջումների է գնացել և բացառություն արել Բրիտանիայի համար միգրացիոն քաղաքականության հարցում և սոցիալական ծառայությունների ոլորտում։ Սակայն այժմ Քեմերոնի հետ այդ համաձայնագրերն ուղարկվեցին «աղբարկղը»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրիտանիայում կրկնակի հանրաքվե անցկացնելու հարցով խնդրագիրը 3 մլն մարդ է ստորագրել։
Հիշեցնենք՝ հունիսի 23–ին «Brexit»–ի կողմնակիցները հաղթանակ տարան։
«Բրիտանիան հետդարձի ճանապարհ չունի «Brexit»–ից հետո»
ԵՄ կազմից դուրս գալու օգտին քվեարկած Մեծ Բրիտանիան հետդարձի ճանապարհ չունի։ «La Derniere Heure»–ի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը։
«Ընդունեք ձեր ընտրությունը՝ որքան էլ դրամատիկ այն լինի», – բրիտանացիներին կոչ է արել վարչապետը։

7or.am