Աշխարհ

27.06.2016 13:50


Պապը կոչ է արել եկեղեցուն ներողություն խնդրել համասեռամոլներից

Պապը կոչ է արել եկեղեցուն ներողություն խնդրել համասեռամոլներից

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կաթոլիկ եկեղեցուն և բոլոր քրիստոնյաներին կոչ է արել ներողություն խնդրել համասեռամոլներից։ Պոնտիֆիկոսի կարծիքով կաթոլիկները երկար ժամանակ անվայել պահվածք են դրսևորել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ։

Այդկերպ է եկեղեցին վարվել նաև կանանց հետ, որոնցից ևս պետք է ներողություն խնդրի։ Պապը նշել է՝ Վատիկանն այլ «մեղքեր» էլ ունի. երկար տարիներ չափից շատ զենք է օրհնել և աչք փակել երեխաների աշխատանքային շահագործման վրա։

Այս բոլոր հայտարարությունները նա արել է ինքնաթիռում՝ Հայաստանից Վատիկան վերադարձի ճանապարհին։ Լրագրողները նրան հարցրել էին՝ համաձա՞յն է արդյոք գերմանացի կարդինալի հետ, որն առաջինն է բարձրաձայնել համասեռամոլներից ներողություն խնդրելու մասին։ Ի պատասխան՝ Պապը նշել է, որ համասեռամոլների նկատմամբ որևէ խտրականություն չպետք է լինի, և նրանց հարկավոր է հարգել։

«Եկեղեցին պետք է ներողություն խնդրի ոչ միան յուրաքանչյուր համասեռամոլից, որին նեղացրել է, այլև կանանցից ու երեխաներից, որոնց շահագործել է՝ հարկադրելով աշխատել»,– ասել է Ֆրանիսկոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը