Աշխարհ

27.06.2016 19:51


Ռաիսա Գորբաչովայի անզուգական ոճը. ինչու նրան չէին սիրում խորհրդային կանայք (ֆոտոշարք)

Ռաիսա Գորբաչովայի անզուգական ոճը. ինչու նրան չէին սիրում խորհրդային կանայք (ֆոտոշարք)

Ռաիսա Գորբաչովան պարզապես պետության ղեկավարի կինը չէր, այլ իր ոճով և իմիջով իսկական Առաջին տիկին էր, ինչը ԽՍՀՄ–ի համար բավականին օտար երևույթ էր։ Նրա ոճի և խնամվածության զգացումը միաժամանկ առաջացնում էր և՛ հիացմունք, և՛ նախանձ և բարկության վերնախավի կանանց մոտ։

Ի տարբերություն այլ պետքարտուղարների կանանց՝ Ռաիսա Գորբաչովան ակտիվ կյանք էր վարում։ Մասնակցում էր արտասահմանյան պատվիրակությունների պաշտոնական ընդունելություններին, և առհասարակ, կատարում էր առաջին տիկնոջ պարտականությունները՝ ժամանակակից մոտեցմամբ։ Նրանից առաջ այդ դերը ստանձնել էր առաջին կին–տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան։

Ռաիսա Գորբաչովան կոտրել է բոլոր կարծրատիպերը և ապացուցել, որ խորհրդային տարիների կանայք նունպես կարող են նորաձև և նրբագեղ տեսք ունենալ։

Այն ժամանակ ասում էին, որ առաջին տիկինը օգտվում էր արևմտյան բրենդներից, սակայն անձամբ ինքը պնդում էր, որ նրա հագուստները Վյաչեսլավ Զայցևի և Թամարա Մոկեևի նորաձևության տներից են։

Իրականում Գորբաչովան իսկապես սիրել է արևմտյան նորաձևությունը և ծանոթ է եղել Իվ Սեն Լորանի և Պիեռ Կարդենի հետ։

«Soulpost» կայքը ներկայացրել է ԽՍՀՄ–ի իրական և միակ առաջին տիկնոջ տիտղոսը վաստակած Ռաիսա Գորբաչովայի անզուգական լուսանկարները։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը