Աշխարհ

27.06.2016 21:07


Այս կինը 13 հազ դոլար է ծախսել կրծքի վիրահատության վրա, սակայն արդյունքը սարսափելի է (լուսանկար)

Այս կինը 13 հազ դոլար է ծախսել կրծքի վիրահատության վրա, սակայն արդյունքը սարսափելի է (լուսանկար)

Մեծ Բրիտանիայից 2 երեխաների մայր Քայլա Քոուլը մոտավորապես 13 հազ ԱՄՆ դոլար է ծախսել վիրաբուժական միջամտության վրա՝ կրծքով կերակրելուց հետո կուրծքը վիրահատելու նպատակով։

Սակայն վիրահատությունից հետո Քայլան այնքան է ամաչում իր կրծքերից, որ այժմ չի կարողանում հագնել կիպ զգեստներ։

26–ամյա բրիտանուհին 4 տարի առաջ՝ 2–րդ երեխային կրծքով կերակրելուց հետո, որոշել է կրծքի իմպլանտներ տեղադրել։ Նա այնքան դժգոհ էր իր կրծքից, որ պլաստիկ վիրահատության համար պարտքով 13 հազ ԱՄՆ դոլար էր վերցրել։ Սակայն անգամ վիրահատությունից 3 ամիս անց նրա կուրծքն առաջվա պես տձև էր, իսկ իմպլանտներից մեկը տեղաշարժվել էր դեպի կրծքավանդակի մեջտեղի հատված։

Քայլին խորհրդակցել է մեկ այլ բժշկի հետ, ով նշել է նոր կրծքի հետ կապված 11 խնդիր։ Իմպլանտները միմյանցից շատ հեռու են տեղադրված եղել, պտուկները տարբեր չափերի են, կան բազմաթիվ սպիներ։ Կնոջը անհրաժեշտ էր ևս 4 000 ԱՄՆ դոլար՝ կուրծքը շտկելու և այն ավելի համաչափ դարձնելու համար։ Սակայն Քայլին դեռ չէր հասցրել վերադարձնել հին պարտքը։

«Ես վիրահատությունը մեծ կրծքով շիկահեր լինելու նպատակով չէի անում։ Ես պարզապես ուզում էի, որ այն նորմալ և բնական տեսք ունենա, սակայն ամեն ինչ սխալ ընթացավ։ Ես տեսնում եմ իմպլանտների անհամաչափությունը. մեկը մյուսից ներքև է տեղադրված, և մեկն ավելի պինդ է քան մյուսը։ Ես զգում եմ՝ ինչպես են դրանք շարժվում, և ժամանակի ընթացքում ամեն ինչ է՛լ ավելի է սարսափելի դառնում»,– ասել է Քայլին։

Վիրահատությունը կատարած վիրաբույժը ժխտում է իր մեղքը և մեղադրում Քայլիին ավելորդ քաշ հավաքելու մեջ, ինչն էլ, ենթադրաբար, ազդել է արդյունքի վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը