Աշխարհ

27.06.2016 09:45


Սահակաշվիլի. «Ուկրաինայում նույնիսկ Ռուսաստանից էլ վատ է»

Սահակաշվիլի. «Ուկրաինայում նույնիսկ Ռուսաստանից էլ վատ է»

Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում նույնիսկ պուտինյան Ռուսաստանից էլ վատ է։ Դա, նրա խոսքով, վերաբերում է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական վիճակին։

Վրաստանի նախկին նախագահը ՌԴ առաջնորդին «պախան» է անվանել, որի կարգադրությունները կատարվում են, և ընդգծել, որ Ուկրաինայում բարձրաստիճան պաշտոնյաներին չեն թողնում՝ մի լավ բան անեն։

«Կառավարական մեխանիզմները կոտրված են»,–Սահակաշվիլիի խոսքն է մեջբերում RT–ն։

Բացի այդ, ինչպես հավելել է Օդեսսայի նահանգապետը, «ամեն ինչ լավ կլինի Պուտինի հետ համաձայնության գալու դեպքում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը