Ֆիլիպ Գորդոն. «ԱՄՆ–ն ակտիվորեն հետաքրքրվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններով»
Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-ի արտաքին կապերի խորհրդի ճեպազրույցում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարи օգնական ՖիլիպԳորդոնն ասել է, որ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունն արդեն իսկ կարևոր է՝ անկախ այլ հարցերից։
Ֆիլիպ Գորդոնը նաև նշել է, որ «ԱՄՆ-ն ակտիվորեն հետաքրքրվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններով, և մենք ակտիվորեն մասնակցում ենք Մինսկի խմբի աշխատանքներին։ Համանախագահները հիմա տարածաշրջանում են։ Մենք կարծում ենք, որ դա երկուստեք կարևոր է և անկախ որևէ այլ հարցից»։
-Այս հարցը կարևոր է ոչ թե նրա համար, որ մենք այս խնդրի կարգավորումը դիտարկում ենք որպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղի, այլ նրա, որ այն մեծ ներդրում կլինի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար, ինչից կշահեն ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը,-ասել է նա։
Ֆիլիպ Գորդոն. «ԱՄՆ–ն ակտիվորեն հետաքրքրվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններով»
Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-ի արտաքին կապերի խորհրդի ճեպազրույցում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարи օգնական Ֆիլիպ Գորդոնն ասել է, որ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունն արդեն իսկ կարևոր է՝ անկախ այլ հարցերից։
Ֆիլիպ Գորդոնը նաև նշել է, որ «ԱՄՆ-ն ակտիվորեն հետաքրքրվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններով, և մենք ակտիվորեն մասնակցում ենք Մինսկի խմբի աշխատանքներին։ Համանախագահները հիմա տարածաշրջանում են։ Մենք կարծում ենք, որ դա երկուստեք կարևոր է և անկախ որևէ այլ հարցից»։
-Այս հարցը կարևոր է ոչ թե նրա համար, որ մենք այս խնդրի կարգավորումը դիտարկում ենք որպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղի, այլ նրա, որ այն մեծ ներդրում կլինի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար, ինչից կշահեն ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը,-ասել է նա։
Ըստ «ТrenNews»-ի