Տնտեսական

25.06.2016 14:37


«Մենաշնորհը մեր տնտեսության թշնամին է» (տեսանյութ)

«Մենաշնորհը մեր տնտեսության թշնամին է» (տեսանյութ)

-Այսօր ՀՀ-ում գրեթե բոլոր ոլորտներում, կարելի է ասել, մենաշնորհ կա,- շաբաթ՝ հունիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Խոսելով մենաշնորհների և դրանց դեմ մղվող պայքարի մասին՝ մասնագետն ընդգծել է, որ Հայաստանում մենաշնորհների դեմ պայքարը ձևական բնույթ է կրում: Նա համոզված է, որ սպառողը չի կարող պայքարել մենաշնորհների դեմ, դա պետք է արվի պետական մակարդակով:

-Մենաշնորհը մեր տնտեսության թշնամին է: Ապրանք ներկրողների տեսանկյունից եթե նայենք, բանանը, օրինակ, ինչո՞ւ պետք է 2-3 անգամ թանկ լինի մեզ մոտ, քան ԵԱՏՄ անդամ Ռուսաստանում, որովհետև ՀՀ-ում մրցակցություն չկա,- ասել է Չիլինգարյանը:

Բանախոսը ցավով նշում է, որ մեր տնտեսությունը ծանր վիճակում է, և մենաշնորհի հետևանքով ՀՀ-ում գնաճ է գրանցվում: Անդրադառնալով ԵԱՏՄ անդամակցությանը՝ Կարեն Չիլինգարյանն ասել է, որ այն վատ անդրադարձավ ՀՀ տնտեսության վրա:

–Եթե մենաշնորհի տեսանկյունից նայենք, ԵԱՏՄ մուտքը վատ ազդեցություն ունեցավ մեզ համար: ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո խնդիրներ առաջացան և՛ արտահանման, և՛ ներկրման, և՛ որակի հետ կապված հարցերում: Եթե գին է փոխվում, բոլորի մոտ նույն գինը փոխվում է: Մենաշնորհի դեմ պայքարը սկսվել է, կարծես թե, բայց շարժ չկա,- եզրափակել է մասնագետը:

Մանրամասները՝ «Vesti.am»-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը