«Charlie Hebdo»–ն ծաղրանկար է հրապարակել «Brexit»–ի մասին (լուսանկարներ)
Ֆրանսիական երգիծական «Charlie Hebdo» շաբաթաթերթը ֆեյսբուքյան իր էջում ծաղրանկար է հրապարակել Մեծ Բրիտանիայում ԵՄ անդամության հարցով կայացած արդյունքների վերաբերյալ։
«Charlie Hebdo»–ի առաջնորդող հոդվածում պատկերված է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին, որն իր մերկ հետույքն է ցուցադրում իրեն նայող շներին։ Անպարկեշտ այդ ժեստն ուղեկցվում է «Brexit. վայելեք» գրությամբ։
«Դուք, հավանաբար, այլևս երբեք չեք տեսնի դա»,–հավելել են ծաղրանկարիչները։
Երկրորդ նկարում ճամպրուկով տղամարդը ԵՄ դրոշը հիշեցնող հագուստով կնոջն ասում է. «Ես վերադառնում եմ մայրիկի մոտ ապրելու», և ուղղվում Եղիսաբեթ II–ին նման կնոջ մոտ։
«43 տարվա ամուսնությունից հետո Անգլիան որոշեց ամուսնալուծվել Եվրոպայից»,–մեկնաբանել են ծաղրանկարիչները։
Հիշեցնենք՝ հանրաքվեում ԵՄ–ն լքելու օգտին է ձայն տվել քվեարկողների 51,9%–ը։

7or.am