Աշխարհ

25.06.2016 18:11


Ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքերի կրճատման պատճառով Թուրքիայում մտադիր են վերացնել «all inclusive» համակարգը

Ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքերի կրճատման պատճառով Թուրքիայում մտադիր են վերացնել «all inclusive» համակարգը

Զբոսաշրջային ոլորտում գրանցված անկման պատճառով Թուրքիայում մտադիր են աստիճանաբար վերացնել «all inclusive» համակարգը:

«Վեստիի» փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի Տուրիստական գործակալությունների ասոցիացիայի ղեկավար Բաշարան Ուլուսոյը:

Աղբյուրը նշում է, որ ահաբեկչությունների և ռուս-թուրքական հարաբերություններում առկա ճգնաժամի պատճառով Ռուսաստանից Թուրքիա ժամանած զբոսաշրջիկների թիվն այս տարի, նախորդ տարվա համեմատ, կրճատվել է մոտ 26 անգամ, ինչը լուրջ հարված է հասցրել երկրի զբոսաշրջության ոլորտին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը