«Brexit»–ը և փախստականները. Ֆրանսիան պահանջում է վերանայել Բրիտանիայի հետ համաձայնագիրը (տեսանյութ)
Մայրցամաքի մյուս հարևանների հետ Բրիտանիայի տարաձայնություններն աճում են։ Ֆրանսիայում քաղաքական գործիչները պահանջում են վերանայել Մեծ Բրիտանիայի հետ սահմանային ռեժիմի մասին համաձայնագիրը և փախստականների ճամբարը տեղափոխել Լա Մանշի մյուս կողմ՝ Կալեից բրիտանական Դուվր։ Ինչպես հայտնում է «Россия 24»–ը, նման առաջարկով հանդես են եկել Կալեի քաղաքապետ Նատաշա Բուշարը և Նոր–Պա–դե–Կալե շրջանի ղեկավար Քսավյե Բերտրանը։
2003թ. Լոնդոնն ու Փարիզը համաձայնագիր էին կնքել, համաձայն որի՝ Բրիտանիան իրավունք էր ստանում ստուգել ներգաղթյալներին ֆրանսիական տարածքում։Այժմ Լոնդոնը կզրկվի այդ հնարավորությունից և փախստականների համար ստիպված պետք է անցակետ դնի արդեն իր հողի վրա։
Այժմ, պաշտոնական տվյալներով, Կալեում բնակվում է 4 հազար ներգաղթյալ։ Սակայն կասկածներ կան, որ իշխանությունները միտումնավոր նվազեցնում են այդ թիվը, և փախստականներն իրականում ավելի շատ են։
«Brexit»–ը և փախստականները. Ֆրանսիան պահանջում է վերանայել Բրիտանիայի հետ համաձայնագիրը (տեսանյութ)
Մայրցամաքի մյուս հարևանների հետ Բրիտանիայի տարաձայնություններն աճում են։ Ֆրանսիայում քաղաքական գործիչները պահանջում են վերանայել Մեծ Բրիտանիայի հետ սահմանային ռեժիմի մասին համաձայնագիրը և փախստականների ճամբարը տեղափոխել Լա Մանշի մյուս կողմ՝ Կալեից բրիտանական Դուվր։ Ինչպես հայտնում է «Россия 24»–ը, նման առաջարկով հանդես են եկել Կալեի քաղաքապետ Նատաշա Բուշարը և Նոր–Պա–դե–Կալե շրջանի ղեկավար Քսավյե Բերտրանը։
2003թ. Լոնդոնն ու Փարիզը համաձայնագիր էին կնքել, համաձայն որի՝ Բրիտանիան իրավունք էր ստանում ստուգել ներգաղթյալներին ֆրանսիական տարածքում։ Այժմ Լոնդոնը կզրկվի այդ հնարավորությունից և փախստականների համար ստիպված պետք է անցակետ դնի արդեն իր հողի վրա։

7or.am