Աշխարհ

25.06.2016 11:35


Էրդողանն իսլամաֆոբիա է անվանել Թուրքիային ԵՄ ընդունելը ձգձգելը

Էրդողանն իսլամաֆոբիա է անվանել Թուրքիային ԵՄ ընդունելը ձգձգելը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չեն ուզում Եվրամիություն ընդունել իսլամաֆոբիայի պատճառով։ Այս մասին գրում է «Life»–ը։

Բացի այդ, Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեից հետո ելույթ ունեցած թուրք առաջնորդը կարծիք է հայտնել, որ առաջիկայում ԵՄ–ից նաև այլ երկրներ էլ կցանկանան դուրս գալ։

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեում հաղթանակ տարան ԵՄ–ն լքելու կողմնակիցները։ Այդ ամենի համապատկերին նավթի համաշխարհային գները 6%–ով նվազեցին, դոլարի համեմատ արժեզրկվեց ֆունտ ստեռլինգը, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հրաժարական տվեց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը