Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված' Հայ ազգային կոնգրեսի այսօրվա երթին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետորսյանը չի մասնակցել։ Երբ «7օր»-ի թղթակիցը ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանից հետաքրքրվել է, թե ո՞րն է պատճառը, նա այսպես է պատասխանել.
-Պիտի լինե՞ր անպայման։ Չեմ կարծում, որ որևէ պատճառ կար։ Ողղակի, ըստ երևույթին, ընտրել է այս ձևը։
Փոխարենը, երթին մասնակցել է թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։
Ի դեպ, ՀԱԿ համակարգողը երթի մասնակիցներին կոչ է արել, որ ոչ ոք չկարծի, թե 10-րդ ընտրատարածքի ընտրությունները փոքր բան են։
-Մեզ համար այս պայքարում փոքր բան գոյություն չունի։ Մենք ամեն տեղ պետք է մեր պայքարը տանենք՝ հաղթանակ տանելու, մեր իրավունքները հաստատելու համար։ 10-րդ ընտրատարածքում մեր հաղթանակը մանդատի համար կռիվ չի, դա ազատության համար պայքար է։ Իմացե՛ք մի բան' ամեն ինչ ձեռք է բերվում պայքարով։ Այն հասարակությունը, որը կդադարի պայքարել, դատապարտված է կործանման,- ասել է Լ. Զուրաբյանը՝ բացականչելով՝ պայքա՜ր, պայքա՜ր մինչև վերջ։
Լևոն Տեր–Պետրոսյանը ՀԱԿ երթին չի մասնակցել

7or.am