Մեռելածին երեխայի մարմինը կորցրած և մեղավոր ճանաչված բժիշկն ազատվել է պատժից
Հերթական սկանդալն է հասունացել Ռուսաստանում, որտեղ, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին», Կոստրոմայիկլինիկական հիվանդանոցի մանկաբարձական բաժանմունքի նախկին վարիչը մեղավոր է ճանաչվել մահացած նորածնի մարմնի անհետացման մեջ, սակայն համաներման արդյունքում ազատվել է պատժից:
Աղբյուրի փոխանցմամբ` 2015թ. հունվարին հիվանդանոց կին է բերվել, որի զննման արդյունքում դեռ չծնված երեխան մահացած է ճանաչվել: Վիրահատությունից անմիջապես հետո մեռելածին երեխայի մարմինն անհետացել է, և դիազննումը չի իրականացվել, իսկ մայրն այդպես էլ չի կարողացել հուղարկավորել իր երեխային:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխայի մարմնի համար պատասխանատու է բժիշկը, տղամարդը մեղավոր է ճանաչվել, և պարտավորվել 100 հազ ռուբլի վճարել: Սակայն համաներման արդյունքում նախկին բժիշկը ազատվել է պատժից: Պաշտպանության կողմը, սակայն, դժգոհ է դատարանի որոշումից և մտադիր է բողոքարկել դատավճիռը:
Մեռելածին երեխայի մարմինը կորցրած և մեղավոր ճանաչված բժիշկն ազատվել է պատժից
Հերթական սկանդալն է հասունացել Ռուսաստանում, որտեղ, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին», Կոստրոմայի կլինիկական հիվանդանոցի մանկաբարձական բաժանմունքի նախկին վարիչը մեղավոր է ճանաչվել մահացած նորածնի մարմնի անհետացման մեջ, սակայն համաներման արդյունքում ազատվել է պատժից:

7or.am