Աշխարհ

25.06.2016 10:55


Միխալկովը թոքաբորբով հոսպիտալացվել է

Միխալկովը թոքաբորբով հոսպիտալացվել է

Մոսկվայի միջազգային կինոփառատոնի և ՌԴ կինոմատոգրաֆիստների նախագահ Նիկիտա Միխալկովն այժմ թոքաբորբով գտնվում է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում։ Հաղորդվում է, որ ռեժիսորի վիճակն արդեն գնում է դեպի լավը, և մոտ ժամանակներս նա կմիանա կինոդիտման մասնակիցներին։ Այս մասին, ТАСС–ի փոխանցմամբ, հունիսի 25–ին հայտնել են Միխալկովի մամլո ծառայությունից։

Մոսկվայի միջազգային կինոփառատոնը մեկնարկել է հունիսի 23–ին և առաջին անգամ է անցել առանց նախագահի։ Միխալկովի մամլո ծառայությունից հստակեցրել են, որ ոչ մի արտասովոր բան չի պատահել։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումից վերադառնալուց հետո փառատոնի մեկնարկից մի քանի օր առաջ նա մրսել է։

«Ցավոք, բարդություններ առաջացան. բժիշկներն ախտորոշեցին թոքաբորբ և ռեժիսորին հոսպիտալացրեցին, սակայն այժմ նա ապաքինվում է»,– հայտնել են մամլո ծառայությունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը