ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են Եվրամիությունից դուրս գալու հարցով Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքները։ Այս մասին, «Life»–ի փոխանցմամբ, ասվում է Սպիտակ տան կայքում։
«Այսօր ԱՄՆ նախագահը հեռախոսով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրուցել է բրիտանացիների՝ ԵՄ–ն լքելու որոշման մասին։ Երկուսն էլ հայտարարել են, որ ցավում են կատարվածի համար, սակայն հարգում են ՄԵծ Բրիտանիայի ժողովրդի կամքը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ էլ Օբաման Դեևիդ Քեմերոնին հայտնել էր, որ ցավում է վարչապետի պաշտոնը լքելու նրա որոշման համար։
Օբաման ու Մերկելը քննարկել են «Brexit»–ը

7or.am