Աշխարհ

25.06.2016 10:30


Հուլիսի 1–ից տրանսգենդերներին թույլ կտան ծառայել ԱՄՆ Զինված ուժերում

Հուլիսի 1–ից տրանսգենդերներին թույլ կտան ծառայել ԱՄՆ Զինված ուժերում

2016թ. հուլիսի 1–ից Պենտագոնը մտադիր է հանել տրանսգենդերների՝ ԱՄՆ Զինված ուժերում ծառայելու արգելքը։ Պաշտոնական հայտարարությունը տեղի կունենա այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Բոբ Ուորքի կողմից ստորագրված փաստաթուղթը կստորագրի նաև Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը։

ԱՄՆ–ի բանակը տարվա ընթացքում կանցնի նոր քաղաքականության։ Նորամուծությունները վերաբերելու են ծառայության բոլոր ասպեկտներին՝ զորքերի ամբողջականությանը, տրանսգենդերների համազգեստին, նրանց տեղաբաշխմանը։

2015թ., Քարթերի հանձնարարությամբ, ստեղծվել էր հատուկ խումբ, որն ուսումնասիրում էր ԱՄՆ–ի բանակում տրանսգենդերների ծառայելու հնարավորությունները։ Կանոնները, որոնք այժմ գործում են տրանսգենդերների վերաբերյալ, Քարթերն անվանել է «հնացած և անվստահություն առաջացնող», ինչն էլ, Պենտագոնի ղեկավարի խոսքերով, շեղում է հրամանատարներին իրենց առջև դրված առաջադրանքներից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը