–Դուք նոր եք վերադարձել Սանկտ Պետերբուրգից, որտեղ կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ո՞րն էր այս հանդիպման գլխավոր նվաճումը, կարծում եք, որ այժմ հնարավո՞ր է երաշխավորել խաղաղություն շփման գծում։
–Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ամերիկայի Ձայնի հայկական եւ ադրբեջանական ծառայություններին ԱՄՆ-ի արտգործնախարարությունում համատեղ հարցազրույց կազմակերպելու համար։
Սա պատմական հարցազրույց է, քանզի ես անցյալում երբեւէ ադրբեջանական եւ հայկական ծառայությունների հետ համատեղ հարցազրույց չեմ ունեցել։ Հուսով եմ, որ սա ուղերձ է, որ կողմերը կարող են միասին աշխատել։ Փաստը, որ դուք այստեղ եք համատեղ հարցազրույց վարելու, դրական ուղերձ է ուղարկում երկու երկրներին։
Ես մեծագույն հաճույքով կհամաձայնեմ խոսել հայաստանցի եւ արդրբեջանցի լրագրողների հետ տարածաշրջանում։
Ինչպես գիտեք, ես նոր եմ վերադարձել Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովից, որտեղ եւ կայացավ երկու նախագահների միջեւ հանդիպումը։ Պետք է ասեմ, որ թե՛ Վիեննայի, եւ թե՛ Պետերբուրգի հանդիպումները կարեւոր էին։ Իհարկե այս խնդիրը մեկ կամ երկու հանդիպումով լուծում չի ստանալու, սակայն սա մեծ առաջընթաց էր։
Դուք հարցրիք, թե ինչ համաձայնության ենք մենք եկել։ Կարեւոր է հասկանալ, որ նախագահները այս հանդիպումներով փորձում են խնդրի լուծման ելքեր փնտրել, նախ նրանք որոշում կայացրեցին պահպանել հրադադարը։
Ես համոզված եմ, որ միայն եւ միայն հրադադարի պահպանման դեպքում է հնարավոր արդյունավետ բանակցություններ վարել։ Երկու կողմերը համաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության ընդլայնմանը։ Վիեննայում հնչեցին այս հարցի շուրջ որոշ հակասություններ, սակայն մենք պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք այս ուղղությամբ։ Խոսքը ԵԱՀԿ մինսկի խմբի կողմից ձեռնարկվող հետաքննական մեխանիզմի մասին է, որը կերաշխավորի հրադադարի պահպանումը։ Միեւնույն ժամանակ հարկավոր է բանակցային կայուն գործընթաց սկսել։
Այժմ սեղանին են դրված մի քանի առաջարկություններ, որոնց շուրջ կողմերը ունեն հակասություններ, սակայն համաձայնության գալը հնարավոր է, եւ մեր վերջնական նպատակն է երկարատեւ համաձայնագրի հաստատումը։
–Մենք հաճախ լսում ենք բանակցային գործընթացի առաջընթացի մասին, որո՞նք են գլխավոր հակասությունները գործընթացում, քանզի տպավորություն է ստեղծվում, որ շատ բան է մնում փակ դռների հետեւում։
–Իհարկե, շատ բան է մնում փակ դռների հետեւում, եւ դա ճիշտ է, քանզի նախագահները շատ ուղիղ խոսում եմ միմյանց հետ, իրենց համաձայնությունների եւ հակասությունների շուրջ։ Պետք է ասեմ, սակայն, որ կան ավելի շատ համաձայնության, քան հակասությունների կետեր։ Այս բանակցություններում յուրաքանչյուր կետ պետք է համաձայնեցվի, եւ մենք շարժվում ենք այդ ուղղությամբ։ Այս գործընթացը երեկ չի սկսվել, այն տարիներ շարունակ ընթացքի մեջ է։ Ես հուսով եմ, որ խնդրի լուծումը մոտ է։
–Վերջին բախումները հաշվի առնելով, կարծո՞ւմ եք արդյոք, որ երկարատեւ խաղաղության հաստատումը հնարավոր է, եւ որ կողմերը ընդունում են, որ խնդիրը ռազմական լուծում չունի։
–Միանշանակ այո՛. եթե կողմերը խնդրի բանակցային լուծումը չտեսնեին, նրանք ուղղակի չէին բանակցի։ Երկու նախագահներն էլ գիտակցում են, որ պատերազմի վերսկսումը աղետալի կլինի տարածաշրջանի համար։ Մեր նպատակն է շարունակել բանակցությունները՝ առաջընթաց գրանցելու նպատակով։ Եթե ոչ այժմ, ապա ե՞րբ է ժամանակը։ Եկել է ճիշտ պահը խնդրին լուծում տալու։ Մենք չենք կարող պատերազմի հավանականություն թողնել, տարիներ անց իրավիճակը ավելի դյուրին չի լինելու։
–Երբ բախումները սկսվեցին ապրիլի սկզբին, երկու նախագահները Վաշինգտոնում էին, ի՞նչ կատարվեց եւ ո՞րն էր պատերազմի վերսկսման այս փորձի պատճառը։
–Մենք չունենք այս հարցի պատասխանը։ Մենք չունենք դիտորդներ շփման գծում, որոնք կարող էին կայացնել այս որոշումը։ Մենք չունենք հետաքննության մեխանիզմներ, ապրիլյան բախման պատճառները հայտնի չեն, հայտնի են միայն դրա աղետալի հետեւանքները։
–Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը առաջին հայացքից տարաձայնություններ չունեն, արդյոք այս դիտարկումը ճի՞շտ է։ Քանզի դռների հետեւում կան տարածաշրջանային լայն հետաքրքրություններ, եւ շատ դիտորդներ պնդում են, որ Ռուսաստանը հետաքրքրված է խնդիրը սառեցված պահել։
–ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան այս խնդրին նույն տեսանկյունից են նայում, մենք համագործակցում ենք, Ռուսաստանը հետաքրքրված է խնդրի լուծման մեջ, Ռուսաստանի նախագահը բավական ժամանակ է ներդրել բանակցային գործընթացում, մենք միանշանակ համագործակցում ենք Ռուսաստանի հետ այս խնդրի շուրջ, Մինսի խմբի համանախագահները ներկա էին այս բանակցություններին, Ռուսաստանը հետաքրքրված է խնդրի լուծմամբ։ Անցյալում նախագահ Մեդվեդեւի քայլերը այս ուղղությամբ չհանգեցրին ցանկալի արդյունքի, այժմ նախագահ Պուտինն է ջանքեր ներդնում այս ուղղությամբ, ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի, Ֆրանսիայի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ խնդրի լուծման ուղղությամբ։
–Ռուսաստանը զենք է վաճառում կողմերին, դուք համոզվա՞ծ եք, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ հակամարտության վերսկսմամբ։
–Ռուսաստանը հետաքրքրված չէ պատերազմի վերսկսմամբ, Ռուսաստանը հետաքրքրված է իրավիճակի կայունացմամբ։ Մենք համոզված ենք, որ Ռուսաստանը անկեղծ է մեզ հետ այս հարցում։ Մենք հավատացած ենք, որ ապրիլյան պատերազմը անտեսանելի ձեռքի գործ չէր։ Դեռ ավելին, Ռուսաստանը հնարավորինս թափանցիկ է այս գործընթացում։ Սա մի հարց է, որի շուրջ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը հակասություններ չունեն։
–Արդյոք նախատեսվո՞ւմ է նախագահների եւս մեկ հանդիպում, եթե այո, որո՞նք են բանակցային գործընթացի հաջորդ քայլերը։
–Հուսով եմ, որ նախագահները շուտով կրկին կհանդիպեն, նախնական պայմանավորվածություն դեռեւս չկա։ Պահը հասունացել է, նախագահները բանակցում են, եւ մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ երկարատեւ համաձայնագիր հաստատելու համար։
Ուորլիք. «Շատ բան է մնում փակ դռների հետևում»
«Ամերիկայի Ձայն»-ի հայկական եւ ադրբեջանական ծառայությունների առաջին համատեղ հարցազրույցը՝ ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ