WikiLeaks կայքը դեկտեմբերի 2-ին հրապարակել է ամերիկայն դիվանագիտության հերթական գաղտնի հաշվետվությունը։ Այս անգամ խոսքը գնում է 2009թ. մարտի 14-ին Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսիի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հանդիպման մասին։ «Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Աբիևը ասել է, թե չի առարկում 2012թ. Ռուսաստանի և ԱՄՆ կողմից Գաբալայում տեղեկայված ՌԼԿ համակարգի գործարկմանը։ Նա նաև պատմել է Մոսկվա կատարած իր այցելության մանրամասների, մասնավորապես, Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող զենք-զինամթերքի վերաբերյալ քննարկումների մասին։ Աբիևը նաև հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերդյուկովի հետ ունեցած նախորդ հանդիպման արդյունքների մասին, երբ քննարկվել է 2008թ. Հայաստանին զինամթերք տրամադրելու հարցը։ ՌԴ պաշտպանության նախարարն ընդհատել է ոչ պաշտոնական զրույցը՝ հրաժարվելով շարունակել այն, սակայն խմված օղու երկրորդ շշից հետո Սրդյուկովն անկեղծացել է և խոստովանել է Հայաստանին զինամթերք մատակարարելու փաստը։ Այնուհետև Աբիևը մեջբերել է Սերդյուկովի խոսքերը. «Դուք կատարու՞մ եք Ձեր նախագահի հրամանները, ես էլ կատարում եմ երկու նախագահների հրամանները»»,-ըստ WikiLeaks-ի՝ իր զեկույցում գրել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանը։
WikiLeaks-ը կրկին անդրադարձել է Հայաստանին