Հայկական ՏՏ ստարտափը հավելված է ստեղծել, որը համարժեքը չունի աշխարհում
Գործարկվել է հայկական «HurryApp» բջջային հավելվածը, որն արդեն հասանելի է «Apple Store»-ում և «Google Play»-ում։ Այն հրաշալի հնարավորություն է զվարճանալու և դրա դիմաց արժեքավոր նվերներ ստանալու համար։
«HurryApp» բջջային հավելվածը քաղաքային քվեստի՝ արշավի հարթակ է, որի միջոցով մասնակիցները կկարողանան տեղեկանալ սպասվող քվեստերի մասին, ընտրել առաջարկվող քվեստերից մեկը, անցնել չեքփոյնթներով (check-point), պատասխանել հարցերին և լինել առաջիններից մեկը ու վերջնակետում ստանալ վազքի գործընկերոջ կողմից տրամադրվող մրցանակները։
Բջջային հավելվածի վրա աշխատել է 2 թիմ՝ ծրագրավորողների ու մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի, իսկ հավելվածի կայացման համար ներդրում են կատարել 2 ընկերություն։
«Մենք հասկացանք, որ առողջ ապրելակերպին «health» հավելվածները չեն օգնում։ Մեզ հավելյալ մոտիվացիա է անհրաժեշտ։ Իսկ ի՞նչն ավելի կքաջալերի մարդկանց վազել, եթե ոչ լավ նվերները»,- պատմել է հավելվածի մարքեթինգի մասով զբաղվող թիմի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանը։
«Ծրագրային առումով մեր առաջ բավական լուրջ խնդիր էր դրված, քանի որ որևէ նմանատիպ հավելված ամբողջ աշխարհում չկա: Միակ տարբերակը ոչ ստարդարտ լուծումներն էին»,- ասել է հավելվածի ծրագրավորողների թիմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը։
«Հաջորդ տարբերակներում հավելվածն ավելի բարդ առաջադրանքներ կառաջարկի մասնակիցներին, ինչը խաղն ավելի հետաքրքիր կդարձնի»,- հավելել է Գագիկ Մարտիրոսյանը։
««HurryApp»-ը հավակնում է դառնալ միջազգային նախագիծ, որը բացի սպառողների համար նախատեսված լինելուց, մարքեթինգի մասնագետներին առաջարկում է ոչ սատնդարտ լուծում՝ հաճախորդներ ներգրավելու համար։ Համոզված ենք, որ հայկական այս ստարտափը ամբողջ աշխարհում մարքեթինգային նոր մեխանիզմ դառնալու հնարավորություններ ունի»,- ասել է Հրաչուհի Բարսեղյանը։
Ի դեպ, հունիսի 25-ին տեղի է ունենալու «HurryApp» բջջային հավելվածի առաջին վազքը։

Ներբեռնման հղում՝ http://hurry-app.net/
Աղբյուրը՝ Vesti.am