Աշխարհ

24.06.2016 22:25


Գիտնականները նկարագրել են տարբեր տեսակների մոտ ուռուցքների փոխանցումը

Գիտնականները նկարագրել են տարբեր տեսակների մոտ ուռուցքների փոխանցումը

Որոշ ոստրեներ, միդիաներ և այլ երկփեղկ խեցեմորթեր կրում են վարակիչ քաղցկեղային բջիջներ, որոնք կարող են «փոխանցվել» տարբեր անհատների և անգամ տարբեր տեսակների միջև։ Այս մասին հաղորդում է «vesti.ru»–ն։

Քեմբրիջի համալսարանի մոլեկուլյար կենսաբան Էլիզաբեթ Մյորչիսոնի խոսքերով՝ եզրահանգումները այն մաիսն, որ քաղցկեղը կարող է փոխանցվել տարբեր տեսակների միջև, ցնցող են։

Հետազոտությունը ղեկավարել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի վիրուսաբան Սթեֆն Գոֆը։ Նրա թիմը հայտնաբերել է առաջին վարակիչ քաղցկեղը անողնաշավորների՝ «Mya arenaria» տեսակի փափուկ խեցեմորթերի շրջանում։

Գոֆը, ով ուսումնասիրում է վիրուսներից առաջացած քաղցկեղը, փնտրում էր լեյկեմիայի աղբյուրը, որը տարածված է խեցեմորթների մոտ։ Նա նկատել է, որ, Լոնգ–Այլենդ կղզում ապրող կենդանիներից փոխանցված ուռուցքները, ունեն գեների նույն հաջորդականությունը։

Նրա խոսքերով՝ հանգել են միայն մեկ եզրահանգման՝ ինչ–որ կերպ այդ «կլոնը» կարողացել է մեկ կենդանուց մյուսին փոխանցվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը