Պարզվել է՝ որտեղ կարելի է հանդիպել իդեալական կազմվածք ունեցող մարդկանց
«Expedia» տուրիստական կազմակերպությունն ուշագրավ հարցում է անցկացրել, որի արդյունքում պարզել է՝ որտեղ են ավելի հաճախ հանդիպում իդեալական կազմվածք ունեցող մարդիկ։
Ինչպես տեղեկացնում է «PRNewswire»-ը, հարցմանը մասնակցել է 11 հազ մարդ 24 երկրից։ Հարցման մասնակիցներից 24%-ը հայտարարել է, որ ամենագեղեցիկ մարդկանց հնարավոր է տեսնել Եվրոպայում, ըստ 17%-ի՝ Կարիբյան ավազանի երկրներում, իսկ 14 %-ի կարծիքով՝ ԱՄՆ-ում։
Ուշագրավն այն է, որ ամերիկացիները գրեթե միակն են, ովքեր կարծում են, որ ամենաբարեկազմ մարդիկ ապրում են իրենց երկրում։ Այսպես, օրինակ, ամերիկացիների 46%-ը խորհուրդ է տվել փնտրել իդեալական կազմվածք ունեցող տղամարդկանց և կանանց Ֆլորիդայի և Հավայան կղզիների լողափերում։
Բացի այդ, հարցման ընթացքում պարզվել է, որ ավստրիացիների28%-ը, գերմանացիների 25%-ը և ամերիկացիների 18%-ը նախընտրում են արևայրուք ընդունել լիովին մերկ։ Ամենահամեստն այս հարցում Հարավային Կորեայի և Մալայզիայի բնակիչներն են։
Ուշագրավը նաև այն է, որ Հնդկաստանիբնակիչների 32%-ը հայտարարել են, որ լողափերում պարզապես հանգստանալու և ոչինչ չանելու փոխարեն մեծ հաճույքով շարունակում են աշխատել։
Պարզվել է՝ որտեղ կարելի է հանդիպել իդեալական կազմվածք ունեցող մարդկանց
«Expedia» տուրիստական կազմակերպությունն ուշագրավ հարցում է անցկացրել, որի արդյունքում պարզել է՝ որտեղ են ավելի հաճախ հանդիպում իդեալական կազմվածք ունեցող մարդիկ։
Ինչպես տեղեկացնում է «PRNewswire»-ը, հարցմանը մասնակցել է 11 հազ մարդ 24 երկրից։ Հարցման մասնակիցներից 24%-ը հայտարարել է, որ ամենագեղեցիկ մարդկանց հնարավոր է տեսնել Եվրոպայում, ըստ 17%-ի՝ Կարիբյան ավազանի երկրներում, իսկ 14 %-ի կարծիքով՝ ԱՄՆ-ում։
Ուշագրավն այն է, որ ամերիկացիները գրեթե միակն են, ովքեր կարծում են, որ ամենաբարեկազմ մարդիկ ապրում են իրենց երկրում։ Այսպես, օրինակ, ամերիկացիների 46%-ը խորհուրդ է տվել փնտրել իդեալական կազմվածք ունեցող տղամարդկանց և կանանց Ֆլորիդայի և Հավայան կղզիների լողափերում։
Բացի այդ, հարցման ընթացքում պարզվել է, որ ավստրիացիների 28%-ը, գերմանացիների 25%-ը և ամերիկացիների 18%-ը նախընտրում են արևայրուք ընդունել լիովին մերկ։ Ամենահամեստն այս հարցում Հարավային Կորեայի և Մալայզիայի բնակիչներն են։
Ուշագրավը նաև այն է, որ Հնդկաստանի բնակիչների 32%-ը հայտարարել են, որ լողափերում պարզապես հանգստանալու և ոչինչ չանելու փոխարեն մեծ հաճույքով շարունակում են աշխատել։
7or.am