Աշխարհ

24.06.2016 19:58


Չինացիներն արդեն ստեղծել են նոր «iPhone 7»–ի նմանակը

Չինացիներն արդեն ստեղծել են նոր «iPhone 7»–ի նմանակը

Ամեն տարի Չինաստանում սմարթֆոններ արտադրողները փորձում են առաջ անցնել «Apple» ընկերությանը և թողարկել սարքավորման իրենց տարբերակը՝ հիմնվելով նոր «iPhone»–ի մասին տարածված լուրերի և շշուկների վրա։ Արդեն հիմա՝ նոր սմարթֆոնի թողարկումից մի քանի ամիս առաջ, համացանցում հայտնվել են առաջին չինական «iPhone»–ների լուսանկարները։ Այս մասին գրում է «Gizchina» պարբերականը։

Իսկապես, Չինաստանում արտադրված հեռախոսը շատ նման է «iPhone»–ին։ Հետնամասում տեղակայված է 2 ոսպնյակներով ֆոտոխցիկը, իսկ ալեհավաքի գծերը տեղ են գտել սարքավորման վերին և ստորին հատվածներում։

Դեռևս հայտնի չէ, թե նոր գաջեթը երբ և ինչ գնով կհանվի վաճառքի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը