Աշխարհ

24.06.2016 12:55


Շուլցն ու Տուսկն արձագանքել են ԵՄ–ից դուրս գալու Բրիտանիայի հանրաքվեին

Շուլցն ու Տուսկն արձագանքել են ԵՄ–ից դուրս գալու Բրիտանիայի հանրաքվեին

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն հաջորդ շաբաթ առաջին ոչ պաշտոնական գագաթաժողովը կանցկացնի առանց Մեծ Բրիտանիայի:

Անդրադառնալով Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեին՝ նա նշել է, որ ԵՄ պետությունների ղեկավարներին առաջարկել է 27 երկրների ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Եվրախորհրդի հունիսի 28-29-ի նիստից առաջ և քննարկել հետագա գործողությունները։ Այդ նիստին պետք Է մասնակցեր նաև Լոնդոնը։

«Դա պատմական իրադարձություն Է, բայց անհրաժեշտ Է խուսափել հիստերիկ արձագանքից»,-ասել Է Տուսկը՝ հավելելով, որ քանի դեռ Մեծ Բրիտանիան պաշտոնապես չի լքել Եվրամիությունը, ԵՄ բոլոր օրենքներն ու նորմերը կշարունակեն կիրառվել Մեծ Բրիտանիայի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն էլ հույս է հայտնել, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններն արագ կսկսվեն:

«Միացյալ Թագավորությունը որոշել է այլ ճանապարհով գնալ։ Տնտեսական նորություններն այսօր առավոտյան ցույց տվեցին, որ դա շատ դժվար ուղի է լինելու»,–«Reuters»-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը