Աշխարհ

24.06.2016 10:39


«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայն է 40 միլիոն եվրո վճարել Հենրիխ Մխիթարյանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայն է 40 միլիոն եվրո վճարել Հենրիխ Մխիթարյանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնություն է տվել 40 միլիոն եվրո վճարել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է «bleacherreport.com»-ը:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի հավաքականի ավագի համար առաջարկել էր 36 միլիոն եվրո, բայց «Բորուսիան» պահանջել էր 40 միլիոն:

Հիշեցնենք՝ «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն ավարտվում է 2017թ. ամռանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը