Թուրքիան չի թույլատրել գերմանական պատվիրակությանը մուտք գործել «Ինջիրլիք» ռազմաբազա
Թուրքական իշխանությունները Գերմանիայի պաշտպանության նախարարության խորհրդականին և նրա հետ մեկնող պատգամավորների պատվիրակությանը չեն թույլատրել մուտք գործել Ադանա քաղաքում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազա:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պատվիրակության այցի օրակարգը չհաստատելու և թույլտվություն չտրամադրելու պատճառը Գերմանիայի Բունթեսթագի (խորհրդարան) կողմից Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունումն է եղել:
«Նման որոշմամբ պաշտոնական Անկարան ցույց է տալիս, որ գերմանացի քաղաքական գործիչների այցը «Ինջիրլիք» անցանկանալի է»,- գրում է «Sabah»-ը:
Գերմանացի գեներալ Դիեթեր Վարնեկեն Գերմանիայի պաշտպանության հանձնաժողովի նիստում նույնպես նշել է, որ այցի չեղարկման հիմնական պատճառը Հայոց ցեղասպանության մասին օրինագիծի ընդունումն է Գերմանիայի կողմից :
Թուրքական աղբյուրը, հղում անելով «Bild» թերթին, նշում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է հղել Անկարայում գտնվող գերմանական դեսպանատանը, որտեղ նշված է եղել, որ ռազմաբազա կարող են այցելել գերմանացի զինվորներն և տեխնիկական անձակազմը, իսկ Գերմանիայի պաշտոնատար անձինք, պատվիրակության կազմի մեջ գտնվող պատգամավորները նման իրավունք չունեն:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ գերմանացի լրագրողներին նույնպես չէին թույլատրել մտնել «Ինջիրլիք» ռազմաբազա:

Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ «Sabah»–ին հղումով։

7or.am