Աշխարհ

23.06.2016 07:33


Իտալիա–Իռլանդիա և Շվեդիա–Բելգիա հանդիպումներում նվազագույն հաշիվ է գրանցվել (տեսանյութ)

Իտալիա–Իռլանդիա և Շվեդիա–Բելգիա հանդիպումներում նվազագույն հաշիվ է գրանցվել (տեսանյութ)

Եվրոպայի առաջնության 3–րդ փուլի շրջանակներում հանդիպել են E խմբի Իտալիա–Իռլանդիա և Շվեդիա–Բելգիա զույգերը:

Իտալիան նվազագույն հաշվով պարտվել է Իռլանդիային: Միակ գոլը գրանցվել է հանդիպման 85-րդ րոպեին՝ իռլանդացի կիսապաշտպան Ռոբի Բրեդիի կատարմամբ:

Բելգիան նույնպես նվազագույն հաշվով հաղթել է Շվեդիային: Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը գնդակը մրցակցի դարպաս է ուղարկել 85-րդ րոպեին:

E խմբից հաջորդ փուլ են անցել 6-ական միավոր վաստակած իտալացիներն ու բելգիացիները։ 4 միավորով իռլանդացիները զբաղեցրել են 3–րդ տեղը և կշարունակեն պայքարը փլեյ-օֆֆում: Շվեդիան 1 միավորով խմբում զբաղեցրել է վերջին տեղը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը