Անդրանիկ Թևանյան. ««Համախմբում»-ը երբեք չի համագործակցի Սերժ Սարգսյանի և նրա նեղ շրջապատի հետ» (տեսանյութ)
ArmLur.am-ը «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Թևանյանի հետ զրուցեց նորաստեղծ կուսակցության առաջնահերթ նպատակների և ծրագրերի մասին:
–Պարո՛ ն Թևանյան, օրեր առաջ տեղի ունեցավ կուսակցության հիմնադիր համագումարը: Կասե՞ք՝ որո՞նք են լինելու կուսակցության առաջնահերթությունները:
–Քարոզչական և կազմակերպչական աշխատանքներ են տարվելու: Քարոզչական առումով պարզ է` հասարակայնության հետ կապեր, մամուլի հետ աշխատանք և ինտերնետային հնարավորությունների օգտագործում: Կազմակերչական առումով էլ ամբողջ Հայաստանում մենք պետք է տարածվենք և համախոհների ներգրավենք:
–Գլխավոր նպատակը ո՞րն է, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցե՞լը:
–Մեր կուսակցությունը պետք է պատրաստ լինի և՛ արտահերթ, և՛ հերթական, և՛ հետընտրական գործընթացների: Բոլոր երեք տիպերի պրոցեսներին էլ պատրաստվում ենք, և չի կարելի ասել, որ գնում ենք միայն այդ ժամկետներին:
–Իսկ այդ ճանապարհին կա՞ն ուժեր, որոնց հետ կբացառեք ցանկացած համագործակցություն:
–Մենք չենք համագործակցի միայն իշխանական վերին շերտի հետ, այսինքն` իրենց հետ ընդհանուր ճանապարհ չենք տեսնում, իսկ եթե ավելի կոնկրետ, ապա Սերժ Սարգսյանի և նրա նեղ շրջապատի հետ ոչ մի ընդհանուր բան չկա: Չենք համագործակցի նաև գաղափարապես հակադիր բևեռում գտնվողների հետ: Մնացած առումով մենք տեսնում ենք, որ կան առողջ ուժեր, որոնց հնարավոր է համագործակցություն:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: