Աշխարհ

22.06.2016 20:15


Կնոջ և տղամարդու ուղեղների 20 տարբերություն

Կնոջ և տղամարդու ուղեղների 20 տարբերություն

Տղամարդու և կնոջ ուղեղների տարբերությունը տարիներ շարունակ մարդկանց ուշադրության կենտրոնում է։
«Soulpost»-ը ներկայացնում է 20 տարբերություն տղամարդու և կնոջ ուղեղների միջև։

1․ Կնոջ ուղեղը 10%-ով ավելի փոքր է, քան տղամարդունը, սակայն դա որևէ կերպ չի ազդում ինտելեկտի մակարդակի վրա։
2․ Տարիների ընթացքում տղամարդու ուղեղն ավելի արագ է փոքրանում, քան կնոջ ուղեղը։

3․ Նույն խնդիրը լուծելու համար տղամարդու և կնոջ ուղեղների տարբեր հատվածներ են աշխատում։

4․ Եթե տղամարդը մոլորվել է, ապա հիշելու է ճանապարհն անցած հեռավորությամբ և ուղղությամբ, իսկ կինը՝ հանդիպող առարկաներով։

5․ Կինն ավելի հակված է հիշել մանրամասները, իսկ տղամարդը՝ ընդհանուր գաղափարը։

6․Տղամարդիկ ավելի արագ են հիշում տեղեկությունները և արձագանքում։

7․ Կանայք ավելի են հակված հիշել մի քանի տեղեկատվական հոսքեր, իսկ տղամարդիկ նյարդայնանում են, երբ ստիպված են ինչ-որ բան «ձեռքի հետ անել»։

8․ Տղամարդիկ ավելի ուժեղ են ճշգրիտ գիտություններում, իսկ կանայք՝ հումանիտար։

9․ Տղամարդիկ մտածում են սեքսի մասին ամեն վարկյան, իսկ կանայք՝ մի քանի օրվա ընթացքում մեկ անգամ։

10․ Կանայք ավելի խոսկան են, ինչը պայմանավորված է ուղեղում հաճույքների կենտրոնի աշխատանքի հետ։ Խոսելը նման է հրճվանքի։

11․ Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են արձագանքում կտրուկ և նյարդայնացնող ձայներին։

12․ Կնոջ վստահությունը ձեռք բերելու համար բավական է ընդամենը 20 վայրկյանի ընթացքում ամուր գրկել նրան։

13․ Կանայք մոտ 3 անգամ ավելի քիչ բառ են օգտագործում օրվա ընթացքում, քան տղամարդիկ։

14․ Կնոջ ուղեղն աշխատելու ընթացքում ավելի շատ է տաքանում, քանի որ ավելի շատ գլյուկոզա է «այրում»։

15․ Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են ընկալում հումորը։ Տղամարդկանց ավելի շատ հետաքրքրում է զվարճալի ավարտը, իսկ կանանց՝ հումորի նրբություններն առհասարակ, շարադրման լեզուն և այլն։

16․ Կնոջ մոտ կազմակերպչական հմտություններն ավելի լավ են զարգացած։

17․ Կնոջ լսողությունն ավելի սուր է, քան տղամարդունը, այդ իսկ պատճառով կինն ավելի ունակ է տարբեր հնչերանգներ լսելուն։ Նույնը վերաբերում է նաև շոշափողական զգացողություններին։

18․ Տղամարդն ընկալում է ասածները տրամաբանության միջոցով, այդ իսկ պատճառով լսում է միայն այն, ինչն ասվում է, իսկ կինը միացնում է զգացմունքներն ու ինտուիցիան, այդ իսկ պատճառով կանայք ավելի են հակված տարբեր «ակնարկներ» տեսնելուն։

19․ Կանայք բնությամբ ավելի շփվող են, իսկ տղամարդիկ՝ ագրեսիվորեն մրցունակ։ Այդ իսկ պատճառով տղամարդիկ ավելի հաճախ են կռվում, իսկ կանայք՝ նյարդայնանում, որ տղամարդիկ չեն կարողանում իրենց հետ երկարատև խոսակցություն վարել։

20․ Եթե ճանապարհին տղամարդը հանդիպի հատակին ընկած գնդակի, ապա նա, հավանաբար, կխփի այն, իսկ կինը կբարձրացնի ու կսեղմի կրծքին, ինչը պայմանավորված է կնոջ և տղամարդու բնական տարբեր նշանակություններով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը