Մարդկանց որսը կարող է դառնալ ամենահայտնի զվարճանքը մոտ ապագայում
Սոցիոլոգիայի, տուրիզմի և զվարճանքների ոլորտի մասնագետները բավական մռայլորեն են ուրվագծում ոչ այնքան հեռու ապագան։ Նրանց կարծիքով առաջիկա 100 տարվա ընթացքում բազմաթիվ ֆանտաստիկ ֆիլմերով ցուցադրվող մարդկանց որսը կարող է իրականություն դառնալ։ Դաժան խաղերը կդառնան հարուստների և իշխող դասի ներկայացուցիչների ամենահայտնի զվարճանքը։ Այս մասին գրում է «Mirror»–ը։
Մեծ Բրիտանիայի Կենտրոնական Լանքաշիրի համալսարանի գիտնականԴանիել Րայթը կարծում է, որ 2100թ. աշխարհի երկրների մեծ մասում տնտեսությունն ու էկոլոգիան բավական ծանր վիճակում կլինեն, ինչն էլ վիթխարի կդարձնի հարուստների ու աղքատների միջև առկա անջրպետը։
Այդ ընթացքում երրորդ աշխարհի երկրներից շատերը կտառապեն գերբնակեցվածությունից ու բոլորին կերակրելու անհնարինությունից։ Անբարենպաստ այդ պայմաններն ամենաապահով խավին սպորտի նոր տեսակ կտան՝ մարդկանց որս։ Միլիարդատերերի զվարճանքներից կդառնա աղքատ երկրների բնակիչների ոչնչացումը։
Նշվում է, որ թեև 2100–ին դա ընդհատակյա բնույթ կկրի, սակայն դրանից 100 տարի անց աղքատների որսը կվերածվի բացահայտ շոուի։
Մարդկանց որսը կարող է դառնալ ամենահայտնի զվարճանքը մոտ ապագայում
Սոցիոլոգիայի, տուրիզմի և զվարճանքների ոլորտի մասնագետները բավական մռայլորեն են ուրվագծում ոչ այնքան հեռու ապագան։ Նրանց կարծիքով առաջիկա 100 տարվա ընթացքում բազմաթիվ ֆանտաստիկ ֆիլմերով ցուցադրվող մարդկանց որսը կարող է իրականություն դառնալ։ Դաժան խաղերը կդառնան հարուստների և իշխող դասի ներկայացուցիչների ամենահայտնի զվարճանքը։ Այս մասին գրում է «Mirror»–ը։
Մեծ Բրիտանիայի Կենտրոնական Լանքաշիրի համալսարանի գիտնական Դանիել Րայթը կարծում է, որ 2100թ. աշխարհի երկրների մեծ մասում տնտեսությունն ու էկոլոգիան բավական ծանր վիճակում կլինեն, ինչն էլ վիթխարի կդարձնի հարուստների ու աղքատների միջև առկա անջրպետը։

7or.am