Աշխարհ

22.06.2016 20:27


Երեխային զբաղեցնելու 15 հասարակ միջոց

Երեխային զբաղեցնելու 15 հասարակ միջոց

Հաճախ ստացվում է այնպես, որ մայրիկը դեռ վերջացրած չի լինում իր տնային գործերը, իսկ փոքր երեխան շուրջօրյա ուշադրություն է պահանջում։ Այդ ժամանակ անհրաժեշտ է արագորեն մտածել որևէ հնարք՝ երեխային զբաղեցնելու նպատակով։

«AdMe.ru»–ն ներկայացրել է 15 հասարակ և հասանելի խորհուրդ երեխային զբաղեցնելու համար։

  1. Բացել և փակել շշի կափարիչները։
  2. Օճառի օգնությամբ նկարել կտորի վրա։
  3. Ֆլոմաստերով նկարել հին DVD և CD սկավառակների վրա։
  4. Թղթի վրա կպցնել տարատեսակ կպչուն պիտակներ։
  5. Աշտարակ կառուցել պլաստիկ միանգամյա օգտագործման բաժակներով։
  6. Խաղալ ջրով լի փուչիկով։
  7. Նկարել փուչիկի վրա։
  8. Պայուսակից հանել մանր իրերը և հետ դասավորել։
  9. Թերթել ֆոտոալբոմը։
  10. Մաննի փոշիի վրա նկարել մատիկով, փայտով կամ ձողիկով։
  11. Ամրացնել մագնիսներ սառնարանին։
  12. Լուցկու դատարկ տուփերից բուրգ կառուցել։
  13. Սեղմել հին հեռախոսի կոճակները։
  14. Դասավորել կոճակները՝ ըստ գույների և չափերի։
  15. Տալ փոքրիկին հայելի՝ իրեն զննելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը