Կայծակը հարվածում է առանց վրիպելու. Հնդկաստանում այս գիշեր 45 մարդ է մահացել
Հունիսի 21–ի՝ լույս 22–ի գիշերը Հնդկաստանի Բիհար նահանգում 45 մարդ մահացել է կայծակի հարվածներից։ Ավելի քան 10 մարդ տուժել է։
Ինչպես հաղորդում է «Air News» պարբերականը, զոհերի քանակը կարող է ավելանալ։ Դա բացատրվում է նրանով, որ մահացածների և Բիհար նահանգին հորդառատ անձրևից հասցված վնասի մասին հաղորդագրությունները երկրի հեռավոր շրջաններից շատ դանդաղ են հասնում տարածաշրջանային իշխանություններին։
Հնդկաստանի արևելքում արդեն մի քանի օր է՝ հորդառատ անձրև և ամպրոպ է։ РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս եղանակի բարելավում չի սպասվում։

7or.am