Մեսսին դարձել է Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն
Լիոնել Մեսսին դարձել է Արգենտինայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։ Նա իր 55–րդ գնդակն է խփել թիմի կազմում։ Դա տեղի է ունեցել Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչի ընթացքում՝ ԱՄՆ–ի դեմ խաղի ժամանակ։
Իր 54–րդ գնդակը Մեսսին խփել է մրցաշարի քառորդ եզրափակչում՝ Վենեսուելայի հավաքականի հետ խաղի ընթացքում։ Բացի այդ, նա մասնակցել է ազգային հավաքականի 112 խաղի, իսկ Բատիստուտան՝ 78։ Այս մասին հիշեցնում է РИА «Новости»–ն։
Արգենտինայի ամենալավ ռմբարկուների 3–րդ տեղը զբաղեցնում է Էռնան Կրեսպոն՝ խփելով 35 գոլ 64 խաղի ընթացքում, իսկ 4–րդ տեղում հայտնվել է Դիեգո Մարադոնան (34 գոլ 91 խաղի ընթացքում)։
Մեսսին 4 անգամ դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր։ 2014թ. Մեսսին աշխարհի առաջնության ընթացքում նվաճել է արծաթե մեդալ և դարձել մրցաշարի լավագույն խաղացողը։ Բացի այդ, նա 2008թ. Օլիմպիադայի չեմպիոն է։

7or.am