Աշխարհ

21.06.2016 22:05


Քաշը կապ չունի. 155 կգ կշռող մոդելը կրկին մայր է դարձել (լուսանկարներ)

Քաշը կապ չունի. 155 կգ կշռող մոդելը կրկին մայր է դարձել (լուսանկարներ)

Աշխարհի ամենահայտնի մեծ չափերի մոդել Թեսս Հիլիդեյը հերթական անգամ մայր է դարձել: 155 կգ կշռող կինը լույս աշխարհ է բերել 4 կգ քաշ և 55 սմ հասակ ունեցող որդի Բոուի Ջունիփերին:

Ինչպես տեղեկացնում է «Soulpost»-ը, սա Թեսսի և նրա ամուսնու՝ մեծ չափերի մոդել Նիկ Հոլիդեյի երկրորդ որդին է:

Զույգի ավագ տղան 10 տարեկան է, և մոդելը խոստովանել է, որ այժմյան և նախկին տպավորություններն ու զգացմունքները լրիվ տարբեր են:

«Արդեն 10 տարի է անցել իմ առաջնեկի ծնվելուց, և այսօր այնքան նոր բաներ կան: Իմ ընկերուհիները, ովքեր երեխաներ ունեն, տարբեր հոդվածներ են հրապարակում կրծքով կերակրելու տեխնիկաների, բարուրելու մասին, և եթե նախկինում ես կարծում էի, որ գիտեմ այս ամենի մասին, որ ես այդ ամենով անցել եմ, ապա այժմ հասկանում եմ, որ շատ բան պետք է նորից սովորել», - պատմել է Թեսսը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը