Աշխարհ

21.06.2016 17:03


Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է 98.5, իսկ գերմանացիներինը՝ 44.9 տոկոսով

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է 98.5, իսկ գերմանացիներինը՝ 44.9 տոկոսով

2016 թվականի հունիսը համարվել է Թուրքիայի զբոսաշրջության պատմության մեջ ամենավատ ամիսը, քանի որ զբոսաշրջիկների թիվը նվազել է 50 տոկոսով: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ թուրքական «Milliyet»–ին հղումով, որն էլ իր հերթին ներկայացնում է Անթալիայի օդանավակայանի տվյալները զբոսաշրջիկների թվի վերաբերյալ:

Ըստ այդ տվյալների՝ հունիսի 1-16-ը Անթալիա այցելած զբոսաշրջիկների թիվը, անցյալ տարվա համեմատ, նվազել է 58.7 տոկոսով, ընդ որում՝ ռուս զբոսաշրջիկների թիվը կտրուկ անկում է ապրել՝ 98.5 տոկոսով, իսկ գերմանացիների թիվը նվազել է 44.9 տոկոսով:

2015 թվականի հունիսի 1-16-ին Անթալիա է ժամանել 732.353 զբոսաշրջիկ, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 302.522:

Ամենամեծ անկումը գրանցվել է ռուս զբոսաշրջիկների շրջանում: Եթե նախորդ տարի նույն ժամանակահատվածում Անթալիա էր ժամանել 241.320 ռուս զբոսաշրջիկ, իսկ այս տարի նշյալ ժամակահատվածում նրանց թիվը կազմել է 3.517 մարդ: 2014-ի հունիսի 1-16 ընկած հատվածում Անթալիայում հանգիստն անցկացրել էր 318 հազար ռուս զբոսաշրջիկ:

Գերմանացի զբոսաշրջիկների թիվը նվազել է գրեթե 50 %-ով: Անցած տարի հունիսի 1-16-ը Անթալիայում հանգիստը կազմակերպել էր 213.735 Գերմանիայի քաղաքացի, իսկ այս տարի թիվը նվազել է 44.9 տոկոսով՝ հասնելով 117.845-ի:

40 և ավելի տոկոսով նվազել է նաև Ղազախստանից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Ավստրիայից, Հոլլանդիայից, Չեխիայից և Լեհաստանից Անթալիա ժամանող զբոսաշրջիկների թիվը:

Իսկ ահա 2016-ի առաջին կիսամյակի (հունվարի 1-ից հունիսի 16-ը) կտրվածքով Անթալիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 44.3 տոկոսով՝ 2 մլն 831 հազարից հասնելով 1 մլն 578 հազարի:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոլորտի վրա բացասական ազդեցություն են թողել Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների ճգնաժամը, ահաբակչական հարձակումները և պայթյունները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը