Աշխարհ

21.06.2016 16:15


Էստոնիայում դաժանաբար ուղղափառ հոգևորական է սպանվել

Էստոնիայում դաժանաբար ուղղափառ հոգևորական է սպանվել

Էստոնիայի Նարվե քաղաքում դաժանաբար ուղղափառ հոգևորական է սպանվել։ Այս մասին հայտնում է «Rus.Postimees»–ը։

Մահացածի մարմնին սուր կտրող գործիքով հասցված վերքեր են հայտնաբերվել։ Ոստիկանությունից էլ հերքել են, որ հոգևորականի դեմքին աղաթթու է լցված եղել։

Նշվում է, որ, նախնական տվյալներով, Միխայլե Սալթուն անունով մահացածը երեց էր տեղի թեմում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատարվածի առնչությամբ հարուցված քրգործով ձերբակալվել է 20-ամյա Դանիիլը, որին կասկածում են իր 49-ամյա հոր սպանության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը