Աշխարհ

21.06.2016 14:40


ԵՄ–ն համաձայնել է երկարաձգել հակառուսական պատժամիջոցները մինչև 2017–ի հունվարի վերջ

ԵՄ–ն համաձայնել է երկարաձգել հակառուսական պատժամիջոցները մինչև 2017–ի հունվարի վերջ

ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնել են ևս կես տարով երկարաձգել հակառուսական պատժամիջոցները՝ մինչև 2017–ի հունվարի վեջ։

«Մենք կարող ենք հաստատել, որ «Coreper»–ը (մշտական ներկայացուցիչների հանձնաժողով) համաձայնել է երկարաձգել սահմանափակող միջոցները՝ Ուկրաինայի իրավիճակի ապակայունացման հարցում ՌԴ գործողությունների հետ կապված, և շարունակել գնահատել մինսկյան պայմանավորվածությունների իրագործման ընթացքը»,– РИА «Новости»–ին ասել է ԵՄ ներկայացուցիչը։

Դիվանագետը նշել է, որ սահմանափակումների երկարացումը դեռ պետք է հաստատի ԵՄ խորհուրդը։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ հակառուսական պատժամիջոցների մեղմացման կամ չեղարկման օգտին է հանդես եկել ԵՄ 5 երկիր՝ Հունգարիան, Կիպրոսը, Հունաստանը, Իտալիան, Սլովակիան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը