Լրահոս

10.12.2009 11:20

Ռեջեփ Թայիբ Էրդողանն ԱՄՆ–ում ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման նախապայմանը

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի մոտակա ժամանակներում»,- այս մասին ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Թայիբ Էրդողանը՝ ելույթ ունենալով ամերիկյան «PBS» հեռուստաալիքի «Charlie Rose» հաղորդման ժամանակ։

«Լեռնային Ղարաբաղը «գրավված է»։ Անհրաժեշտ է լուծել այդ հարցը։ Ինչո՞ւ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն 20 տարի է՝ չի կարողանում կարագավորել այդ հակամարտությունը։ Այս խնդիրը լուծելուց հետո տարածաշրջանը կդառնա խաղաղ և հանգիստ։ Հայաստանի և Թուրքիայի միջև եղած խնդիրները ևս կվերանան»,- ասել է նա։

Էրդողանի խոսքերով՝ թուրքական խորհրդարանը շատ զգայուն է մոտենում Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների վավերացման հարցին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։