Սթոլթենբերգ. «Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ–ից դուրս գալու դեպքում ՆԱՏՕ-ն կթուլանա»
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի հնարավոր ելքը սպառնում է թուլացնել Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանունակությունը։Այս մասին «Verdens Gang» թերթի հետ զրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ հավելելով, որՆԱՏՕ-ն ուժեղ Եվրոպայի կարիքն ունի։
«Մեզ անհրաժեշտ է ուժեղ Բրիտանիա ուժեղ Եվրոպայում։ Մեծ անորոշության շրջանում մեզ պետք չէ Եվրոպայում պառակտման խորացում։ Դա միայն կթուլացնի մեր հավաքական պաշտպանունակությունը»,- ասել է Սթոլթենբերգը։
Հիշեցնենք՝ ԵՄ անդամակցության հարցով Մեծ Բրիտանիայի հանրաքվեն նախատեսված է հունիսի 23-ին։
Սթոլթենբերգ. «Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ–ից դուրս գալու դեպքում ՆԱՏՕ-ն կթուլանա»
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի հնարավոր ելքը սպառնում է թուլացնել Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանունակությունը։ Այս մասին «Verdens Gang» թերթի հետ զրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն ուժեղ Եվրոպայի կարիքն ունի։

7or.am