Աշխարհ

21.06.2016 12:40


ԱՀԿ-ն կարող է արգելել բարակ ծխախոտը

ԱՀԿ-ն կարող է արգելել բարակ ծխախոտը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է արգելել բարակ ծխախոտը։ Ինչպես տեղեկացնում է «Коммерсантъ»-ը, հարցը նախատեսվում է քննարկել ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի ժամանակ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թեև առաջարկը խորհրդատվական բնույթ է կրելու, սակայն ծխախոտ արտադրող ընկերությունները մտահոգություն են հայտնել, որ ապագայում այն կոնվենցիայի մասնակից երկրներում օրենսդրական բնույթ կստանա։

Բացի այդ, նշվում է, որ փաստաթղթում խորհուրդ է տրվում արգելել ծխախոտի դիզայնում այնպիսի տարրերի օգտագործումը, որոնք ավելի գրավիչ են դարձնում ծխախոտը։ Նման տարրերի շարքում են ծխախոտի տրամագծի նվազեցումը և ֆիլտրում հատուկ՝ բուրմունքային կապսուլների տեղադրումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը