Աշխարհ

21.06.2016 12:00


Գերմանիայի աճուրդում վաճառվել է Հիտլերի կաշվե գրպաններով տաբատը

Գերմանիայի աճուրդում վաճառվել է Հիտլերի կաշվե գրպաններով տաբատը

Գերմանիայի «Hermann Historica» աճուրդում մի շարք իրեր են վաճառվել, որոնք պատկանել են Երրորդ ռեյխի նացիստական վերնախավին։ Դրանց թվում է եղել նաև Ադոլֆ Հիտլերի կաշվե գրպաններով տաբատը։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Նշվում է, որ 169 նացիստական արտեֆակտները ամերիկացի բժիշկ Ջոն Լաթթիմերի հավաքածուում էին, որը մասնակցում էր 1946–ի նյուրնբերգյան դատավարությանը։

Արգենտինացի անհայտ գնորդն ավելի քան 681 հազ դոլար է ծախսել նացիստական արտեֆակտները ձեռք բերելու համար։

Գերմանական «Bild»–ի փոխանցմամբ՝ կաշվե գրպաններով տաբատը, նախատեսված «աննկատ ատրճանակ կրելու համար», վաճառվել է 62 հազ եվրոյով։

Նշվում է նաև, որ Գերմանիայի հրեական համայնքը դատապարտել է աճուրդի անցկացումը՝ այն անվանելով սկանդալային ու զզվելի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը